Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տավարի միս խմորի մեջ

Պատրաստի խմորիչով խմորը բացել մսի չափով, թողնել հանգստանա: Տավարի փափկամիսը երկայնակի կտրել, գրքի պես բացել, համեմել աղով, սպիտակ պղպեղով: Թավայի մեջ բուսայուղ տաքացնել, միսը տապակել, մինչև կեղև ստանա: Մաղադանոսն ու ծիթրոնը կտրատել: Սխտորը մանրացնել: Կիտրոնի կեղևի մի մասը քերել: Խառնել կանաչին, սխտորը, կիտրոնի կեղևը, կարագը: Կիսաեփ միսը թավայից հանել, դնել տախտակին: Վրան տեղադրել սխտորով միջուկը: Միսը ռուլետի պես փաթաթել այնպես, որ կանաչին մնա ներսում: Ռուլետը տեղափոխել խմորի վրա, խմորը ծրարաձև փաթաթել: 200 աստիճան տաք ջեռոցում եփել մոտ կես ժամ: Կտրատել, զարդարել կանաչիով և լոլիկի շերտերով, մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տավարի միս խմորի մեջ

խմոր խմոր 200 գրամ

տավարի միս տավարի միս 200 գրամ

կիտրոն կիտրոն 1 հատ

աղ աղ

սպիտակ պղպեղ սպիտակ պղպեղ

մաղադանոս մաղադանոս

ծիտրոն ծիտրոն

սխտոր սխտոր 2 պճեղ

կարագ կարագ 20 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1080դրամ,
իսկ կալորիականությունը ` 64 կկալ