Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել թփով տոլմա

Միսը աղալ: Սոխը, կանաչին մաքրել, լվանալ, մսաղացով անցկացնել: Աղ, սև և կարմիր պղպեղ ցանել մսին, ավելացնել աղացած սոխն ու կանաչին, խառնել: Բրինձը մաքրել, լվանալ, ավելացնել խճողակին: Եթե միսը յուղոտ չէ, մի փոքր կարագ հալեցնել ջրի մեջ, լցնել մսի վրա, խառնել: Խաղողի տերևները մի քանի վայրկյան գցել եռացող ջրի մեջ, ապա հանել, դնել քամիչի վրա: Կոթերը հեռացնել: Ամեն տերևի վրա մի գդալ միջուկ դնել, փաթաթել: Խիտ շարել կաթսայի մեջ, վրան ծածկել տափակ ափսեով, սառը ջուր լցնել: Ջուրը պիտի փոքր-ինչ ծածկի տոլմաները: Եփել մարմանդ կրակով այնքան, մինչև բրինձը եփվի: Մատուցել մածուն-սխտորով սոուսի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք թփով տոլմա

տավարի միս տավարի միս 1 կգ

սոխ սոխ 3 գլուխ

խառը կանաչի խառը կանաչի

բրինձ բրինձ 0.5 թեյի բաժակ

խաղողի տերևներ խաղողի տերևներ

սոուս սոուս

մածուն մածուն 250 գրամ

սխտոր սխտոր 2 պճեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2920դրամ,
իսկ կալորիականությունը ` 204 կկալ