Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել խոզի միս սունկով եվ կարմիր պղպեղով

Խոզի միսը համեմել աղով, սպիտակ պղպեղով: Թասի մեջ ձու կոտրել, առանձին ափսեի մեջ պաքսիմատ լցնել: Մսի կտորը թաթախել ձվի մեջ, ապա պաքսիմատապատել այն: Թավայի մեջ բուսայուղ լցնել: Միսը տապակել այնքան, որ կեղև ստանա, բայց լիովին չտապակվի: Ապա հանել թավայից, վրան քսել տոմատի մածուկ: Սունկը բարակ շերտատել, կարմիր պղպեղը բարակ օղակներով կտրատել: Մսի շերտի վրա դնել սունկի կտորները, վրան՝ պղպեղը: 180 աստիճան տաք ջեռոցում եփել մոտ 10 րոպե: Զարդարել մաղադանոսի ճյուղերով, պղպեղի և սունկի շերտիկներով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք խոզի միս սունկով եվ կարմիր պղպեղով

խոզի միս խոզի միս 200 գրամ

սունկ սունկ 3 հատ

կարմիր պղպեղ կարմիր պղպեղ 1 հատ

ձու ձու 1 հատ

պաքսիմատ պաքսիմատ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

ձեթ ձեթ

տոմատի մածուկ տոմատի մածուկ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 900դրամ,
իսկ կալորիականությունը ` 116 կկալ