Հավի կրծքամսով կարկանդակ
Պատրաստեք հավի կրծքամսով կարկանդակ հետևյալ բաղադրատոմսով
Հավի կրծքամսով կարկանդակ Եվրոպական Թռչնամսով ուտեստ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:

Ինչպես պատրաստել հավի կրծքամսով կարկանդակ
Խմոր
Գոլ ջրի մեջ խառնել շաքարավազն ու խմորիչը, թողնել 15 ր.: Այնուհետև ավելացնել թթվասերը, ձուն, կարագը, աղը, լավ հարել, քիչ-քիչ ավելացնել ալյուրն այնքան, որ ստացվի փափուկ խմոր: Դնել մի կողմ, թողնել բարձրանա:
Բեշամել սոուս
Խորը կաթսայի մեջ հալեցնել կարագը, լցնել ալյուրը և փայտե գդալով լավ խառնել, որ գնդեր չմնան: Եռացրած կաթը կամ արգանակը քիչ-քիչ ավելացնել ալյուրի խառնուրդին, անընդհատ խառնել, աղ և պղպեղ ավելացնել: Եփել 2-3 ր.: Եփել հավի կրծքամիսը, մանր կտրտել, լցնել բեշամել սոուսի մեջ, մաղադանոս ավելացնել և խառնել: Սեղանի վրա ալյուր ցանել, խմորը տեղափոխել սեղանին, մի փոքր հունցել, բաժանել 2 մասի` մեծ և փոքր: Ջեռոցի 20 սմ տրամագծով տապակը պատել բուսայուղով, ալյուր ցանել, խմորի մեծ մասը դնել, տարածել` կողքերի մասը բարձրացնելով: Լցնել լցոնը, գդալով տարածել: Խմորի փոքր մասը դնել վրան, տարածել և ծայրերն ամրացնել: Վրան քսել ձվի դեղնուցը և դնել ջեռոցը (180 աստիճան): Թխել մինչև կարմրի, հանելուց հետո տաք վիճակում վրան սերուցքային կարագ քսել, որպեսզի փափուկ լինի: