Հավի լցոնած դոշ
Պատրաստեք հավի լցոնած դոշ հետևյալ բաղադրատոմսով
Հավի լցոնած դոշ շատ համեղ Թռչնամսով ուտեստ է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
Հավի դոշով կարելի է բազմապիսի ուտեստներ պատրաստել: Դրանք կարելի է լցոնել ամենատարբեր ձևերով: Այս բաղադրատոմսում գրպանիկ ենք ստանալու և այն լցոնելու ենք, օրինակ, սպանախով: Սպանախը կարելի է փոխարինել բազուկի ճավով, կանաչ լոբիով և այլն:

Ինչպես պատրաստել հավի լցոնած դոշ
Սոուս պատրաստելու համար` կարագն ու ալյուրը թեթևակի բովել, կրակից վերցնել, կաթ ավելացնել, հարել` մինչև գնդերը վերանան, դնել կրակին, եփել` մինչև եռ գա, համեմել սպիտակ պղպեղով և աղով, կրակից վերցնել, թողնել սառչի: Սպանախը խաշել, սառը ջրով ողողել, լավ մզել, մանր կտրտել, վրան 2 ճ.գդ. պանիր քերել, լցնել սպիտակ սոուսը, լավ խառնել: Հավի դոշի մեջ դանակով խոր կտրվածք անել, լցոնել սպանախի զանգվածով, կարագով 2 կողմից տապակել` մինչև ոսկեգույն դառնան, տեղափոխել ջեռոցի տապակի մեջ, վրան սերուցք քսել և եփել 180 աստիճան ջեռոցում 15 րոպե: Հավի կտորներին սպանախի զանգված լցնել, վրան քերած պանիր դնել, վերադարձնել ջեռոց` մինչև պանիրը հալվի և կարմրի: Միսը տեղափոխել ափսեի մեջ, տապակի մեջ մնացած հյութին ավելացնել սերուցքը, տաքացնել և մատուցել լցոնած դոշի հետ: