Հավի լյարդով տորթ
Պատրաստեք հավի լյարդով տորթ հետևյալ բաղադրատոմսով
Հավի լյարդով տորթ շատ համեղ Թռչնամսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Այսօր հավի լյարդով կարկանդակ ենք պատրաստելու, որը շատ նման է տորթի: Խոհարարության մեջ դրանք կոչվում են նախուտեստային տորթեր:

Ինչպես պատրաստել հավի լյարդով տորթ
Խմոր պատրաստելու համար` 1 ձուն հարել աղի, շաքարավազի հետ, ավելացնել 2 ճ.գդալ բուսայուղ, կաթ, ալյուր, լավ հարել, որպեսզի գնդեր չմնան: Տապակը յուղել, կաթնախմորուկներ թխել: Մանրացրած սոխը կարագով տապակել, ավելացնել մանր կտրտախ լյարդը, միասին 5-6 րոպե տապակել, ապա ավելացնել մանրացրած խաշած ձվերը, թթվասերը, աղ ու պղպեղներ անել: Խոր կապարի մեջ կաթնախմորուկ դնել, վրան լյարդի պաշտետ քսել. Գործողությունը կրկնել` մինչև կաթնախմորուկները վերջանան: Տորթը եփել 190* ջերմության ջեռոցում` 20 րոպե: Պանիրը քերել, շաղ տալ տորթի երեսին, թողնել հալվի, հանել ջեռոցից, երեսին մանր կտրտած կանաչի շաղ տալ, ձևավորել կարմիր քաղցր փոշի պղպեղով: