Հավով և սնկով ջեռեփուկ
Պատրաստեք հավով և սնկով ջեռեփուկ հետևյալ բաղադրատոմսով
Հավով և սնկով ջեռեփուկ շատ համեղ Թռչնամսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:

Ինչպես պատրաստել հավով և սնկով ջեռեփուկ
Հավի միսը ոսկորից անջատել, մանր կտրատել, մայոնեզ, օսլա, օրեգանո, ծիտրոն, պղպեղներ ավելացնել, լավ խառնել, մի կողմ դնել: Սոխը մանր կտրատել, տապակել` մինչև թափանցիկ դառնա, ավելացնել ջրքամած սունկը, թողնել հեղուկը քաշվի, համեմել, խառնել և տապակից այնպես տեղափոխել ափսեի մեջ , որ բուսայուղը մնա տապակի մեջ: Նույն յուղի մեջ տապակել բարակ շերտատած կարմիր պղպեղը, խոշոր քերած գազարը, սխտորը, կրակից վերցնել, ավելացնել մանր կտրատած մաղադանոս, համեմել: Հավի զանգվածին ավելացնել 2 հարած ձու, պաքսիմատ, խառնել: Ջեռոցի տապակը յուղել, լցնել հավով զանգվածի կեսը, վրան տարածել սոխեռածը և բանջարեղենով զանգվածը, հարթեցնել, ավելացնել հավի մսով մնացած զանգվածը, եփել 200 աստիճան ջերմաստիճանի տակ ջեռոցում` 45-50 րոպե: