Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել մարինարա սոուսով հավի միս

Սոխն ու սխտորը մանրացնել, տապակել բուսայուղի մի մասի մեջ: Ավելացնել տոմատի մածուկը, հոտավետ և կարմիր պղպեղները: Երբ սոուսը թանձրանա, ավելացնել կտրատած ռեհանը, աղ, պղպեղ ցանել, կափարիչը ծածկել և թողնել: Պաքսիմատն ու քերած պանիրը խառնել: Առանձին ամանի մեջ լցնել ալյուրը, մեկ ուրիշի մեջ հարել ձվերը: Հավի բդիկները թավալել նախ ալյուրի, ապա` ձվի, վերջում` պաքսիմատով պանրի մեջ: Բդիկները տապակել մնացած բուսայուղի մեջ, կարմրեցնել: Մատուցելիս վրան առատ սոուս լցնել և մի քիչ քերած պանիր շաղ տալ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մարինարա սոուսով հավի միս

ռեհան ռեհան 1 փունջ

ձեթ ձեթ 4 ճաշի գդալ

սխտոր սխտոր 2 պճեղ

սոխ սոխ 2 գլուխ

տոմատի մածուկ տոմատի մածուկ 50 գրամ

հատիկ պղպեղ  հատիկ պղպեղ

կարմիր աղացած պղպեղ կարմիր աղացած պղպեղ

պաքսիմատ պաքսիմատ 4 սուրճի բաժակ

քերած պանիր քերած պանիր 350 գրամ

ալյուր ալյուր 0.5 թեյի բաժակ

ձու ձու 2 հատ

Հավի բուդ Հավի բուդ 450 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1970դրամ,
իսկ կալորիականությունը ` 388 կկալ