Բաղադրատոմս
Մուսախան
Պատրաստեք մուսախան հետևյալ բաղադրատոմսով
Մուսախան Հայկական Թռչնամսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Այսօր հայկական ուտեստներից մեկն ենք պատրաստելու, այն կոչվում է ՞մուսախան՞: Շատ համեղ և հետաքրքիր շերտավոր ջեռեփուկ է, որի պատվանդանը՝ առաջին շերտը, լավաշն է:

Ինչպես պատրաստել մուսախան
Հավի միսը կտրտել: Լցնել սառը ջրով կաթսայի մեջ, դնել կրակին: Կիսաեփ անել: Սոխը ոչ բարակ կիսաօղակների կտրտել, 60 գ կարագով տապակել՝ մինչև թափանցիկ դառնա: Միսը արգանակից հանել, կտորներին աղ, պղպեղներ անել, խառնել, թողնել այն մարինացվի: Սոխեռածը համեմել աղ ու պղպեղներով և անմիջապես կրակից վերցնել: Ջեռոցի տապակը մնացած կարագով յուղել, վրան փռել լավաշի շերտերը, լավաշին հալեցրած կարագ քսել, շարել մսակտորները, տարածել սոխեռածը, թթվասերը: Եփել տաք ջեռոցում՝ մինչև կեղև առաջանա: Մատուցելիս զարդարել կանաչիով:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մուսախան
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
1080դրամ,
իսկ կալորիականությունը ` 173 կկալ