Սնկով հավի լյարդ
Պատրաստեք սնկով հավի լյարդ հետևյալ բաղադրատոմսով
Սնկով հավի լյարդ շատ համեղ Թռչնամսով ուտեստ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Դասական յուլյենը ֆրանսիական խոհանոցի շատ հայտնի ուտեստներից է, սովորաբար պատրաստում են սնկով, պանրով և սերուցքով: Ժամանակի ընթացքում բազմապիսի փոփոխությունների է ենթարկվել և մեր ժամանակներում, հիմնականում, հավի միս էլ են ավելացնում: Եկեք այսօր հավի միսը փոխարինենք հավի լյարդով, վստահ եմ շատ համով ուտեստ կստացվի:

Ինչպես պատրաստել սնկով հավի լյարդ
Սոխը մանր կտրտել, կարագով տապակել, ավելացնել շերտատած ագարիկոն սունկը, թողնել այն հյութը դուրս գցի, ապա` հեղուկը գոլորշիանա, ավելացնել հավի լյարդի կիսած կտորները, տապակել` մինչև դրանք սպիտակեն: Ալյուրն ու 120 մլ ջուրը լավ խառնել, քիչ-քիչ ավելացնել թթվասերի վրա, լավ հարել: Այս սոուսը լցնել տապակի մեջ, աղ ու պղպեղ անել, կափարիչ դնել, եփել 7-10 րոպե, մերթընդմերթ խառնել: Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ անել, բրինձը եփել: Ստացված զանգվածը լցնել ջեռոցի տապակի մեջ, վրան քերած պանիր շաղ տալ, դնել 180* տաքացրած ջեռոցը` եփել` մինչև կարմիր կեղև կապի: Բրինձը լցնել մատուցվող ափսեի մեջ, վրան ձիթայուղ ցողել, կողքին ժուլյենի կտոր դնել, զարդարել կարմիր պղպեղով, կանաչիով և մատուցել: Սա հիմնական բաղադրատոմսն է: Սակայն այն կարելի է նաև մի քիչ ձևափոխել: Թե ինչպես է այն անում մեր սիրելի Սաքոն, կարող եք դիտել այստեղ: