Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ծիրանով կարկանդակ

Մարգարինը աղի, շաքարավազի հետ հարել: Ձվերը մեկ-մեկ ավելացնել, խառնել կիտրոնի կեղևը: Ավելացնել ալյուրին խառնած սոդայի խառնուրդը: Տապակը յուղել, լցնել խմորը: Ծիրանները լվանալ, կիսել կամ չորս մասի բաժանել: Ծիրանները դնել խմորի վրա, վրան նուշ ցանել: Կարելի է թխել նաև առանց նուշի կամ այն փոխարինել ընկույզով: 200 աստիճանում թխել 70 րոպե: Տաք-տաք վիճակում կարկանդակի վրա մանր շաքարավազ ցանել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ծիրանով կարկանդակ

մարգարին մարգարին 100 գրամ

շաքարավազ շաքարավազ 100 գրամ

աղ աղ 1 պտղունց

ձու ձու 2 հատ

կիտրոն կիտրոն 1 հատ

ալյուր ալյուր 200 գրամ

սոդա սոդա

կիտրոնի աղ կիտրոնի աղ

ծիրան ծիրան 750 գրամ

նուշ նուշ 30 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1140դրամ,
իսկ կալորիականությունը ` 225 կկալ