Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ելակով ռուլետ «անահիտ»

Ձվի սպիտակուցները դեղնուցներից առանձնացնել: Սպիտակուցները հարել, մինչև դառնան անշարժ զանգված: Աստիճանաբար ավելացնել շաքարավազը: Դեղնուցները հարել, գդալ-գդալ լցնել սպիտակուցի վրա: Ավելացնել նաև ալյուրը, զգուշորեն խառնել: Տապակի մեջ յուղաթուղթ դնել, խմորը լցնել: Թխել 180 աստիճանում մինչև պատրաստ լինի: Հանել, պոկել յուղաթուղթը: Դնել խոնավ սրբիչի վրա և փաթաթել, թողնել սառչի: Կրեմի համար փափկած կարագը հարել, խառնել շաքարի փոշու հետ:
Ելակը գործիքով խյուսի վերածել: Ելակը խառնել կրեմին, վանիլ ավելացնել, լավ խառնել, քսել խմորին: Արդեն կարելի է փաթաթել ռուլետի պես: Ռուլետը զարդարել ելակներով և գլազուրով: Գլազուրի պատրաստման համար 2 ճ. գդ. թթվասերը, 4 ճ.գդ. շաքարավազը, 2 ճ. գդ. կակաոն խառնել, եփել մարմանդ կրակի վրա: Ավելացնել մի կտոր կարագ փայլի համար:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ելակով ռուլետ «անահիտ»

ձու ձու 6 հատ

ալյուր ալյուր 1 թեյի բաժակ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի բաժակ

կրեմ

կարագ կարագ 200 գրամ

շաքարի փոշի շաքարի փոշի 1 թեյի բաժակ

վանիլ վանիլ

ելակ ելակ 200 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 940դրամ,
իսկ կալորիականությունը ` 47 կկալ