Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հատապտուղներով թխվածք

Ջեռոցը տաքացնել 180°С: Բուսայուղը հարել շաքարավազի և ձվի հետ: Ավելացնել կաթը, խառնել: Մաղած ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ, լցնել հարած զանգվածի վրա: Տապակի մեջ յուղաթուղթ դնել, լցնել խմորը: Խմորի վրա շարել հատապտուղները` հաղարջ, ազնվամորի, ելակ: Թխվածքի վրայի շերտը փշրանքներից է բաղկացած: Այն պատրասելու համար ալյուրը, շաքարավազն ու դարչինը խառնել: Ավելացնել քերած կարագը, ձեռքերով արագ տրորել: Ստացված փշրանքը ցանել հատապտուղների վրա: Թխել 40 րոպե, մինչև մակերեսը կարմրի:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հատապտուղներով թխվածք

ձեթ ձեթ 80 մլ

շաքարավազ շաքարավազ 2 թեյի բաժակ

ձու ձու 1 հատ

կաթ կաթ 100 մլ

ալյուր ալյուր 0.5 թեյի բաժակ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 1.5 թեյի գդալ

դարչին դարչին 1 թեյի գդալ

ելակ ելակ

կարմիր հաղարջ կարմիր հաղարջ

ազնվամորի ազնվամորի

կարագ կարագ 70 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 790դրամ,
իսկ կալորիականությունը ` 120 կկալ