Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ելակով ու եփած կրեմով զամբյուղիկներ

Փափուկ սերուցքային կարագը խառնել շաքարի հետ: Ավելացնել ձու, խառնել: Ավելացնել ալյուր, հունցել խմոր: Սննդի համար նախատեսված թաղանթով փաթաթել ու 20-30 րոպե դնել սառնարան: Պատրաստել կրեմը. դեղնուցն առանձնացնել սպիտակուցից: Դեղնուցները խառնել շաքարավազի, վանիլային շաքարի ու ալյուրի հետ: Կաթը տաքացնել՝հասցնելով եռման աստիճանի: Կաթը լցնել դեղնուցի վրա բարակ շիթով, լավ խառնել: Դնել կրակին ու տաքացնել, մինչև կրեմը սկսի թանձրանալ, անընդհատ խառնել: Վերցնել կրակից ու թողնել սառչի: Խմորը սառնարանից հանել: Մի փոքր պոկել խմորից, դնել հատուկ ձևի տապակի մեջ, հավասարեցնել ու 1սմ բարձրությամբ թմբեր անել: Պատառաքաղով ծակեր անել: Թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում 20-25 րոպե: Պատրաստի զամբյուղիկները սառեցնել, լցնել նրանց մեջ կրեմ: Զարդարել բարակ կտրատված ելակով: Ցանկության դեպքում կարելի է զարդարել անանուխի տերևներով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ելակով ու եփած կրեմով զամբյուղիկներ

կարագ կարագ 100 գրամ

շաքարավազ շաքարավազ 100 գրամ

ալյուր ալյուր 100 գրամ

կաթ կաթ 250 մլ

վանիլային շաքար վանիլային շաքար 1 ճաշի գդալ

ձու ձու 3 հատ

ելակ ելակ 300 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 880դրամ,
իսկ կալորիականությունը ` 324 կկալ