Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կախարդական տորթ

Շաքարավազը խառնել ձվի հետ: Ավելացնել մայոնեզը, խառնել: Լցնել նաև խտացրած կաթը, նորից խառնել: Լցնել ալյուրն ու փխրեցուցիչը. կստացվի ոչ պինդ խմոր: Խմորը չորս մասի բաժանել: Թխել 20-25 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Թթվասերը հարել շաքարավազի հետ: Յուրաքանչյուր շերտի վրա կրեմ քսել, թողնել ներծծվի: Վրայի շերտին ևս կրեմ քսել, զարդարել շոկոլադով, կարելի է` մրգերով: Հալեցրած շոկոլադից ծաղիկներ «նկարել» յուղաթղթի վրա, թղթի հետ միասին դնել սառնարան: Հանել, զարդարել տորթը:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կախարդական տորթ

ձու ձու 6 հատ

շաքարավազ շաքարավազ 200 գրամ

մայոնեզ մայոնեզ 250 գրամ

խտացրած կաթ խտացրած կաթ 450 գրամ

ալյուր ալյուր 500 գրամ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 2 թեյի գդալ

կրեմ

շաքարավազ շաքարավազ 200 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 790դրամ,
իսկ կալորիականությունը ` 173 կկալ