Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կեռասով շոկոլադե տորթ

Կարագն ու շաքարավազը հարել, ավելացնել ձվերը մեկ առ մեկ: Ամեն ձուն կոտրելուց հետո հարել զանգվածը, մինչև այն միատարր դառնա, հետո նոր մյուս ձուն ավելացնել: Հետո ավելացնել շոկոլադն ու ալյուրը: Խմորը լցնել տապակի մեջ և թխել 160 °C ջեռոցում 50 րոպե: Թողնել խմորը հովանա և երեք մասի բաժանել: Ամեն շերտի վրա բալի լիկյոր լցնել: Մասկարպոնե սերուցքային պանիրը և հարած սերուցքը խառնել, քսել բոլոր շերտերին, կրեմի վրա շարել կեռասները: Շերտերը դնել իրար վրա, շաքարի փոշի և քերած շոկոլադ ցանել, զարդարել կեռասով, վարդի թերթերով և անանուխի տերևներով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կեռասով շոկոլադե տորթ

կարագ կարագ 250 գրամ

շագանակագույն շաքարավազ շագանակագույն շաքարավազ 250 գրամ

ալյուր ալյուր 220 գրամ

շոկոլադ շոկոլադ 60 գրամ

ձու ձու 5 հատ

միջուկ

սերուցք սերուցք 250 մլ

բալ բալ 500 գրամ

լիկյոր լիկյոր 30 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1000դրամ,
իսկ կալորիականությունը ` 47 կկալ