Բաղադրատոմս
ԿԻՏՐՈՆՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿ
Պատրաստեք կիտրոնով կարկանդակ հետևյալ բաղադրատոմսով
ԿԻՏՐՈՆՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿ շատ համեղ Տորթեր է:

Ինչպես պատրաստել կիտրոնով կարկանդակ
Ալյուրը մաղել, խառնել, մարգարինը, աղը, տրորել ձեռքով: Երբ ալյուրն ու մարգարինը խառնվեն, ավելացնել դեղնուցը, խառնել: Աստիճանաբար ավելացնել սառը ջուրը, մոտ մեկ-երկու գդալ: Պետք է ստացվի առաձիգ խմոր: Խմորը հունել և քսան րոպեով դնել սառնարանի մեջ: Երկու կիտրոնների կեղևը մանր քերիչով անցկացնել: Կիտրոնների հյութը քամել: Շաքարավազն ու հյութը խառնել, որքան հնարավոր է: Օսլան մի քիչ ջրի մեջ բացել: Օսլան ավելացնել կիտրոնի հյութի խառնուրդին: Լավ խառնել: Խմորը բացել, դնել տապակի մեջ այնպես, որ եզրերը կպչեն տապակի կողքերին: Դանակով եզրերը հավասարեցնել: Պատառաքաղով ծակծկել խմորը: Վրան լցնել ձվի և կիտրոնի խառնուրդը, կարելի է մի քիչ կարագ լցնել, որ կարմիր կեղև ստացվի: Թխել 180°С ջեռոցի մեջ 35-40 րոպե:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կիտրոնով կարկանդակ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
1980դրամ,
իսկ կալորիականությունը ` 525 կկալ