Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել մրգային կարկանդակ սպիտակուցի շերտով

Կարագն ու մարգարինը ալյուրի հետ տրորել, ավելացնել շաքարավազը, դեղնուցները, խմոր հունցել: Կարելի է 1-2 գդալ ջուր ավելացնել: Մեկ-երկու ժամ խմորը թողնել սառնարանի մեջ: Հետո հանել, բացել, դնել տապակին յուղաթղթի վրա, պատառաքաղով ծակծկել, թխել կես ժամ տաք ջեռոցում: Հատապտուղները, կիտրոնը, նարինջը խոշոր քերիչով անցկացնել: Շաքարավազն ու 2-3 ճաշի գդալ ջուրը եփել, լցնել մրգի վրա, եփել, մինչև ստացվի թափանցիկ զանգված: Ստացված ջեմը քսել տաք խմորի վրա: Սպիտակուցները շաքարավազի հետ հարել, լցնել ջեմի վրա, ցանել մանրացրած ընկույզը: Թխել 180˚С ջեռոցում մինչև ոսկեգույն դառնա: Քառակուսի կտրատել, մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մրգային կարկանդակ սպիտակուցի շերտով

ալյուր ալյուր 300 գրամ

կարագ կարագ 100 գրամ

մարգարին մարգարին 100 գրամ

շաքարավազ շաքարավազ 100 գրամ

դեղնուց  դեղնուց 3 հատ

միջուկ

նարինջ նարինջ 1 հատ

կիտրոն կիտրոն 1 հատ

շաքարավազ շաքարավազ 300 գրամ

սպիտակուց սպիտակուց 3 հատ

շաքարի փոշի շաքարի փոշի 150 գրամ

ընկույզ ընկույզ 100 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1340դրամ,
իսկ կալորիականությունը ` 225 կկալ