Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տորթ «անտոշկա»

Ձվի սպիտակուցները դեղնուցներից առանձնացնել, հարել մինչև անշարժանալը: Դեղնուցները հարել շաքարավազի հետ, զգուշորեն խառնել սպիտակուցին: Ավելացնել ալյուրը աստիճանաբար, զգույշ խառնել մինչև լրիվ համասեռ խառնվի: Կարելի է մեկ շերտի փոխարեն թխել երկու շերտ` 12 և 6 ձվով: Թխել 180 աստիճանում: Չոփով փորձել, եթե այն չոր դուրս գա խրելիս, պատրաստ է: Խմորի շերտերը կիսել: Ելակը տրորել, խյուս դարձնել, խառնել շաքարի փոշու կեսի հետ: Քսել ներքևի շերտին: Մի քիչ թողնել ներծծվի: Սերուցքը հարել մինչև անշարժ զանգված դառնա: Եթե կարիք կա, շաքարի փոշի ավելացնել: Քսել հարած սերուցքը մրգախյուսով ծածկված շերտին: Վրան դնել մյուս շերտը: Ծածկել սերուցքով, դնել հաջորդ շերտը: Վրան քսել ազնվամորու և շաքարի փոշու խառնուրդը: Ծածկել սերուցքով, դնել վերջին շերտը: Տորթն ամբողջովին ծածկել հարած սերուցքով: Զարդարել ելակներով և ազնվամորու հատիկներով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ «անտոշկա»

ձու ձու 18 հատ

շաքարավազ շաքարավազ 2 թեյի բաժակ

ալյուր ալյուր 2 թեյի բաժակ

ելակ ելակ 300 գրամ

ազնվամորի ազնվամորի 300 գրամ

շաքարի փոշի շաքարի փոշի 1 թեյի բաժակ

սերուցք սերուցք 500 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3100դրամ,
իսկ կալորիականությունը ` 1751 կկալ