Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տորթ` բալային կապրիզ

Շոկոլադը գոլորշու վրա հալեցնել: Կարագը հարել շաքարավազի, վանիլային շաքարի հետ: Սպիտակուցը դեղնուցից առանձնացնել, դեղնուցները ավելացնել կարագին, լավ խառնել: Ավելացնել հալեցված շոկոլադ, խառնել: Ավելացնել փխրեցուցիչ, ալյուր, խառնել: Սպիտակուցը հարել: Շոկոլադային զանգվածին ավելացնել սպիտակուց, խառնել: Կաղապարը յուղել, լցնել խմորի կեսը: Դնել մինչ 180 աստիճան տաքացված ջեռոցը, թխել 25-30 րոպե: Այդպես 2 շերտ թխել, հետո դրանցից յուրաքանչյուրը 2 մասի բաժանել՝ հորիզոնական կտրելով, արդյունքում 4 շերտ կառաջանա: Կրեմի համար խառնել թթվասերն ու շաքարավազը: Բալի կորիզները հանել: Շերտի վրա կրեմ քսել: Ծածկել երկրորդ շերտով, կրեմ քսել: Շարել բալը, ծածկել երրորդ շերտով, կրեմ քսել, դնել չորրորդ շերտը: Զարդարել ըստ ճաշակի: Տորթին հարած սերուցք քսել, շոկոլադ շաղ տալ, զարդարել բալով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ` բալային կապրիզ

շոկոլադ շոկոլադ 200 գրամ

կարագ կարագ 200 գրամ

ձու ձու 7 հատ

շաքարավազ շաքարավազ 150 գրամ

ալյուր ալյուր 250 գրամ

օսլա օսլա 100 գրամ

պաքսիմատ պաքսիմատ 100 գրամ

վանիլային շաքար վանիլային շաքար 2 թեյի գդալ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 2 թեյի գդալ

կրեմ

բալ բալ 500 գրամ

սերուցք սերուցք 500 գրամ

շաքարավազ շաքարավազ 200 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1270դրամ,
իսկ կալորիականությունը ` 50 կկալ