Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տորթ ՛՛կանացի մատներ՛՛

Պատրաստում ենք եփովի խմոր. Ջուրը կարագի ու աղի հետ հունցել, դնել կաթսայի մեջ ու դնել կրակին: Անընդհատ խառնել, մինչև յուղը կհալվի ու ջուրը կեռա: երբ ջուրն սկսի եռալ, կրակն անջատել, ալյուր մաղել ու արագ խմոր հունցել: Հերթով ավելացնել ձվերը, ամեն անգամ խառնել մինչ դառնա միատարր: Արդյունքում կստացվի փափուկ, խիտ, փայլուն զանգված: Ջեռոցը տաքացնել մինչև 200 աստիճան: Եթե չունեք հատուկ ներարկիչ, ապա վերցրեք թղթի համար նախատեսված հատուկ ֆայլ, դրա վրա խմոր դնել, կտրել անկյուն ու տարբեր երկարությամբ փայտիկով սեղմել՝ 5-10 սմ, լցնել տապակի մեջ:Թխել 20 րոպե, հետո ջերմաստիճանն իջեցնել մինչև 150 աստիճանի ու չորացնել 5-7 րոպե: Ջեռոցն անջատել, բացել դուռը ու թողնել հովանա: Պատրաստել կրեմը. Թթվասերը հարել շաքարավազի հետ մինչև այն ամբողջությամբ հալվի: Յուրաքանրյուր մեղրաբլիթը թաթախել կրեմի մեջ: Դնել հատուկ ֆորմայի մեջ, այն դնել սառնարան 4-5 ժամով, որպեսզի տորթի մեջ ներծծվի, իսկ կրեմը սառի: Մատուցելուց 1 ժամ առաջ պատրաստել գլազուրը.շոկոլադը դնել փոքրիկ կաթսայի մեջ: Դնել մեր պարագիծ ունեցող ջրով տարրայի մեջ, դնել կրակին: Շոկոլադն անընդհատ խառնել, մինչ լուծվի: Տորթը հանել սառնարանից: Տորթի վրա հալած շոկոլադ լցնել: Դնել սառնաան, մինչ շոկոլադը սառի:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ ՛՛կանացի մատներ՛՛

ձու ձու 5 հատ

կարագ կարագ 100 գրամ

ալյուր ալյուր 1 թեյի բաժակ

ջուր ջուր 1 թեյի բաժակ

աղ աղ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի բաժակ

շոկոլադ շոկոլադ 100 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1790դրամ,
իսկ կալորիականությունը ` 656 կկալ