Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տորթ «երեք կաթ»

Ձուն աղով հարել, ավելացնել շաքարավազը, վանիլային շաքարավազը, հետո լցնել մաղած ալյուրը, փխրեցուցիչը: Խառնել, մինչև ալյուրը լիովին ձուլվի խմորին: Կլոր տապակի տակ յուղաթուղթ դնել, յուղել, լցնել խմորը և թխել 170 աստիճանում մինչև թխվի` մոտ 20-30 րոպե: Երեք տեսակի կաթերը հարել, մինչև լավ խառնվեն: Բիսկվիթը դնել ամանի մեջ, պատառաքաղով ծակծկել, լցնել կաթերի խառնուրդը: Բիսկվիթը պիտի թրջվի, անգամ դուրս կգա միջից, բայց հետո կներծծվի: 8-10 ժամ դնել սառնարանի մեջ: Սերուցքը հարել, զարդարել տորթը և մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ «երեք կաթ»

ձու ձու 4 հատ

ալյուր ալյուր 1 թեյի բաժակ

շաքարավազ շաքարավազ 2 թեյի բաժակ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 1 թեյի գդալ

վանիլային շաքար վանիլային շաքար 1 թեյի գդալ

աղ աղ 1 պտղունց

սերուցք սերուցք

խտացրած կաթ խտացրած կաթ 400 գրամ

կաթ կաթ 1.5 լիտր

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1270դրամ,
իսկ կալորիականությունը ` 547 կկալ