Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տորթ «էսկիմո»

Դեղնուցները սպիտակուցներից առանձնացնել, հարել շաքարավազի հետ, ասպիտակելուց հետո ավելացնել 10 ճաշի գդալ սառը ջուր, փխրեցուցիչին խառնած ալյուր, մանրացված ընկույզ, խմոր ստանալ: Ձվի սպիտակուցները հարել, միացնել խմորին գդալ-գդալ: Յուղած տապակի մեջ յուղաթուղթ դնել, լցնել խմորը, 40 րոպե թխել 200 աստիճանում: Կիսել երկու շերտի: Կրեմի կաթը խառնել ալյուրի, շաքարավազի, ձվերի հետ, եփել մարմանդ կրակով մինչև թանձրանալը: Կրեմը սառեցնել, ավելացնել հարած կարագը: Լավ հարել, որ ստացվի համասեռ զանգված: Խմորին կրեմ քսել, դնել իրար վրա, կողքերին ևս կրեմ քսել: Գլազուրի համար խառնել կակաոն, շաքարավազը, թթվասերը, տաքացնել, մինչև շաքարը հալվի: Ավելացնել կարագը, խառնել: Տաք գլազուրը լցնել տորթի վրա, դնել սառնարան:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ «էսկիմո»

ձու ձու 4 հատ

շաքարավազ շաքարավազ 0.5 թեյի բաժակ

ալյուր ալյուր 1 թեյի բաժակ

ընկույզ ընկույզ 150 գրամ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 0.5 թեյի գդալ

կրեմ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի բաժակ

ալյուր ալյուր 1 ճաշի գդալ

ձու ձու 2 հատ

կաթ կաթ 1 թեյի բաժակ

կարագ կարագ 300 գրամ

գլազուր

կակաո կակաո 30 գրամ

շաքարավազ շաքարավազ 4 ճաշի գդալ

կարագ կարագ 50 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 580դրամ,
իսկ կալորիականությունը ` 53 կկալ