Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել մեղրով տորթ

Ձուն խառնել շաքարավազի ու աղի հետ, մի քիչ հարել: Ավելացնել սերուցքային կարագ, մեղր ու սոդա: Դնել գազի վրա ջրաբաղնիքում ու անընդհատ խառնել, մինչև զանգվածը դառնա փրփրանման ու 2 անգամ ավելանա: Վերցնել կրակից, ավելացնել մաղած ալյուրը: Խմորը դառնում է փափուկ ու կպչուն: Խմորով տարրան ծածկել սննդային թաղանթով թողնել հովանա սենյակային ջերմաստիճանում: Խմորը բաժանել 5-6 մասի՝ կախված բլիթների պարագծից: Հարթ տախտակի վրա ալյուր լցնել, խմորը գրտնակել 5մմ հաստությամբ: Խմորի շերտը փաթաթել գրտնակի վրա ու դնել տապակի մեջ: Թխել 3-5 րոպե 200 աստիճան ջերմաստիճանում: Ուշադիր եղեք, քանի որ շերտերը կարող են վառվել: Հանել ջեռոցից ու ափսեի օգնությամբ դանակով շրջանակ կտրել: Բլիթը մի կողմ դնել: Նույն կերպ թխել ու կտրել մնացած բլիթները: Ավելցուկները մանրացնել բլենդերով: Պատրաստում ենք կրեմը.թթվասերը հարել եփած խտացրած կաթով, մինչ միատարր զանգված դառնա: Ափսեի վրա դնել բլիթը՝ պատած թթվասերային կրեմով: Լցնել փշրունք ու թողնել ներծծվի 5-6 ժամ: Ցանկության դեպքում կարելի է զարդարել շոկոլադով ու մաստիկայից մեղուներով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մեղրով տորթ

ձու ձու 2 հատ

մեղր մեղր 3 ճաշի գդալ

սոդա սոդա 2 թեյի գդալ

շաքարավազ շաքարավազ 0.5 թեյի բաժակ

ալյուր ալյուր 3 թեյի բաժակ

կարագ կարագ 100 գրամ

աղ աղ

խտացրած կաթ խտացրած կաթ 1 հատ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2530դրամ,
իսկ կալորիականությունը ` 519 կկալ