Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տորթ «փխրուն տնակ»

Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել մեղրը, օղին, սոդան, կարագը: Դնել եռացող ջրի գոլորշու վրա: Խառնել, երբ խմորը բարձրանա, ավելացնել 1 բաժակ ալյուր և արագ խառնել: Երբ նորից բարձրանա, հունցել խմորը` այնքան ալյուր ավելացնելով, որ ստացվի հարթ, էլաստիկ խմոր: Այն չպիտի ձեռքերի կպչի: Առաջին կրեմի սերուցքը հարել, մինչև պնդանա, աստիճանաբար խառնել եփած խտացրած կաթը: Երկրորդ կրեմի համար թթվասերը հարել շաքարավազի հետ, մինչև այն հալվի: Խմորը բաժանել 15 մասի: Ամեն մասը բացել 25х5 սմ մեծությամբ: Երկարությամբ շարել բալերը և եզրերը վրա բերել, փակել: Թխել 180С տաք ջեռոցում: Շարել նախ 5 գլանակ, կրեմ քսել, հետո դնել չորս խմոր, հետո երեք, երկու, մեկ: Վրան ցանել կոկոսի փաթիլներ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ «փխրուն տնակ»

ձու ձու 2 հատ

շաքարավազ շաքարավազ 1 թեյի բաժակ

մեղր մեղր 2 ճաշի գդալ

օղի օղի 2 ճաշի գդալ

սոդա սոդա 2 թեյի գդալ

կարագ կարագ 50 գրամ

ալյուր ալյուր 2 թեյի բաժակ

բալ բալ

կոկոսի փաթիլներ կոկոսի փաթիլներ

կրեմ

խտացրած կաթ խտացրած կաթ 450 գրամ

սերուցք սերուցք

շաքարավազ շաքարավազ 1 թեյի բաժակ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 850դրամ,
իսկ կալորիականությունը ` 183 կկալ