Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տորթ «քնքշանք»

Նախ պատրաստվում է կրեմը, քանի որ այն մեկ ժամ պետք է մնա սառնարանում: Կաթը եռացնել, եռալուց հետո դանդաղ ավելացնել սպիտակաձավարը: Խառնելով եփել 15 րոպե, վերցնել կրակից, թողնել սառչի: Կիտրոնի կեղևն առանձնացնել, մանր քերիչով անցկացնել: Կեղևը լցնել սառած շիլայի մեջ և խառնել: Կարագը շաքարավազի հետ հարել: Հետո խառնուրդը լցնել սպիտակաձավարի վրա, հարիչով խառնել, կստացվի ոչ թանձր կրեմ: Դնել սառչելու մեկ ժամ: Խմորը պատրաստելու համար կարագը շաքարավազի հետ հարել: Ձուն հարել, ավելացնել կարագը և երկար խառնել: Լցնել փխրեցուցիչը, ալյուրը, խմոր հունցել: Շոկոլադը հալեցնել: Խմորը բաժանել երկու մասի, մի մասին խառնել շոկոլադը: Թխել երկու` մուգ և բաց շերտեր: Տապակը յուղել, լցնել խմորը, թխել 180 աստիճանի տակ 25-30 րոպե: Ստուգելու համար եփված է, թե ոչ, չոփը խրել խմորի մեջ. եթե չոր դուրս գա, պատրաստ է: Ամեն շերտը կիսել, կստացվեն չորս` երկու մուգ և երկու բաց գույնի շերտեր: Բաց գույնի շերտին կրեմ քսել, վրան դնել մուգ գույնի շերտ, կրեմով ծածկել, կրկին բաց շերտ դնել, քսել կրեմ, մուգ շերտով փակել: Թողնել 8-10 ժամ ներծծվի, զարդարել ըստ ճաշակի, կարելի է մաստիկայով, շոկոլադով և այլն:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ «քնքշանք»

կարագ կարագ 200 գրամ

շաքարավազ շաքարավազ 250 գրամ

ձու ձու 7 հատ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 10 գրամ

ալյուր ալյուր 400 գրամ

շոկոլադ շոկոլադ 100 գրամ

կրեմ

կաթ կաթ 500 մլ

սպիտակաձավար սպիտակաձավար 3 ճաշի գդալ

կարագ կարագ 100 գրամ

շաքարավազ շաքարավազ 150 գրամ

կիտրոն կիտրոն 1 հատ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 850դրամ,
իսկ կալորիականությունը ` 76 կկալ