Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տորթ սիրտ

Ձվերը հարել շաքարավազով, ավելացնել թթվասերը, խառնել: Ավելացնել ալյուրն ու փխրեցուցիչը, խառնել: Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան: Տապակի հատակին հատուկ թուղթ դնել, բուսական յուղ քսել, լցնել խմորը: Թխել 25-30 րոպե: Պատրաստել կրեմը. ժելատինի վրա 100մլ սառը ջուր լցնել ու 10-15 րոպե թողնել: Երբ ժելատիննն ուռչի, տարրան տեղափոխել տաք ջրի մեջ, անընդհատ խառնել, մինչև այն ամբողջությամբ լուծվի: Անանասները կտորների բաժանել, սերուցքը հարել շաքարավազի հետ, մինչ թանձրանա, երբ ամբողջությամբ թաննձրանա, ավելացնել ժելատինը: Կրեմը մի քիչ ջրիկ կդառնա: Պատրաստի բլիթը 3 մասի բաժանել: Առաջին շերտը դնել ափսեի վրա, մի քիչ անանասի հյութ ցանել, որ ներծծվի, 5-6 գդալ: Բլիթը ծածկել կրեմով, շարել անանասի մասը ու նորից կրեմ քսել: Ծածկել երկրորդ բլիթով, մի քիչ հյութ լցնել, կրեմ քսել, անանասները շարել ու նորից պատել կրեմով: Ծածկել երրորդ բլիթով, ամբոջությամբ պատել կրեմով: Տորթը զարդարել ելակով, կիվիով, ժելե լցնել: Տորթի կողքերը կարելի է քերած շոկոլադով պատել: Դնել սառնարան 2-3 ժամով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ սիրտ

ձու ձու 3 հատ

շաքարավազ շաքարավազ 200 գրամ

սերուցք սերուցք 500 մլ

ալյուր ալյուր 2 ճաշի գդալ

ելակ ելակ 300 գրամ

կիվի կիվի 4 հատ

պահածոյացված արքայախնձոր պահածոյացված արքայախնձոր

ժելատին ժելատին 10 գրամ

վանիլ վանիլ

սոդա սոդա 1 թեյի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1970դրամ,
իսկ կալորիականությունը ` 48 կկալ