Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տորթ «սուրճի սիմֆոնիա»

Սուրճը տաք ջրում լուծել, շոկոլադը քերիչով մանրացնել: Ալյուրը, շաքարավազը, փխրեցուցիչը, աղը խառնել: Խառնուրդի բլրակի վրա փոս անել, լցնել բուսայուղը, վանիլը, սուրճը, դեղնուցները: Խառնել, ավելացնել քերած շոկոլադն ու նորից խառնել: Կիտրոնի աղի հետ հարել սպիտակուցները մինչև անշարժանան, խառնել խմորին: Զգույշ խառնել, որ սպիտակուցը «չնստի»: Տապակի մեջ յուղաթուղթ դնել, լցնել խմորը: Թխել 180 աստիճանում 60 – 70 րոպե: Սառչելուց հետո այնպես կտրել, որ երեք շերտ ստացվի: Կրեմի համար կաթնաշոռը խառնել շաքարի փոշուն, թթվասերին, հարել: Սերուցքը առանձին հարել: Կաթնաշոռն ու սերուցքը խառնել: Կրեմը քսել խմորի շերտերի, դնել իրար վրա, կեղքերը նույնպես պատել կրեմով: Զարդարել կակաոյով և շոկոլադով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տորթ «սուրճի սիմֆոնիա»

ձու ձու 4 հատ

լուծվող սուրճ լուծվող սուրճ 2 թեյի գդալ

ալյուր ալյուր 1 թեյի բաժակ

շաքարավազ շաքարավազ 0.5 թեյի բաժակ

փխրեցուցիչ փխրեցուցիչ 0.5 թեյի գդալ

աղ աղ 0.5 թեյի գդալ

ձեթ ձեթ 0.5 թեյի բաժակ

վանիլ վանիլ 0.5 թեյի գդալ

շոկոլադ շոկոլադ

կիտրոնի աղ կիտրոնի աղ 0.5 թեյի գդալ

կրեմ

սերուցք սերուցք 400 մլ

կաթնաշոռ կաթնաշոռ 200 գրամ

շաքարի փոշի շաքարի փոշի 100 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1360դրամ,
իսկ կալորիականությունը ` 56 կկալ