Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել զեֆիրով տորթ

Զեֆիրները կիսել, վրայի մասերը կտրել: Ծիրանի չիրը գոլ ջրում թրջել 5 – 10 րոպե: Թթվասերը հարել շաքարավազի հետ: Շերտ-շերտ շարել զեֆիրը, չիրը, ընկույզ ցանել և քսել թթվասերի կրեմը: Իբրև վերջին շերտ դնել զեֆիրի կտրած «գագաթները»: Զարդարել հարած սերուցքով և մրգերով: Մեկ ժամ թողնել սառնարանի մեջ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք զեֆիրով տորթ

զեֆիր զեֆիր 1 կգ

շաքարավազ շաքարավազ 100 գրամ

ծիրանի չիր ծիրանի չիր 300 գրամ

ընկույզ ընկույզ 200 գրամ

սերուցք սերուցք

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3390դրամ,
իսկ կալորիականությունը ` 225 կկալ