Բաղադրատոմս
ԲԱՆԱՆՈՎ ԲՈՒԼԿԻ
Պատրաստեք բանանով բուլկի հետևյալ բաղադրատոմսով
ԲԱՆԱՆՈՎ ԲՈՒԼԿԻ Հայկական Թխվածքաբլիթ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:

Ինչպես պատրաստել բանանով բուլկի
Կարագը հալեցնել, սառեցնել: Մաղել 3 1/4 բաժակ ալյուր: Բանանը բլենդերով խյուս դարձնել, մոտ մեկ բաժակ խյուսին աղ, վանիլ խառնել: Կաթսայի մեջ լցնել կաթը, ջուրը, խմորիչը և խառնել: Ավելացնել բանանը, շաքարավազը, կարագը: Խառնել նաև ալյուրը, ստանալ կպչուն խմոր: Սեղանին առատ ալյուր ցանել, խմորը հունցել այնքան, մինչև դադարի կպչել ձեռքերին: Ծածկել, թողնել, մինչև խմորի ծավալը կրկնակի մեծանա: Խմորը նորից հունցել, փոքր գնդեր անել, շարել տապակի վրա: Վրան քսել կաթի ու դեղնուցի խառնուրդ և թողնել քսան րոպե այդպես: Նախապես տաքացնել ջեռոցը 200 աստիճան, թխել բուլկիները մոտ քսան րոպե: Բուլկիները պետք է ոսկեդարչնագույն կեղև ձեռք բերեն: Մատուցել թեյի կամ կաթի հետ:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բանանով բուլկի
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
1090դրամ,
իսկ կալորիականությունը ` 185 կկալ