Չորաբլիթներ
Պատրաստեք չորաբլիթներ հետևյալ բաղադրատոմսով
Չորաբլիթներ շատ համեղ Թխվածքաբլիթ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Ցանկացած նոր բան լավ մոռացված հինն է: Այս օրենքը գործում է նաև խոհարարության մեջ: Առաջարկում նեք այդպիսի, գրեթե մոռացված, մի բաղադրատոմսով՝ չորաբլիթ պատրաստել:

Ինչպես պատրաստել չորաբլիթներ
Թասի մեջ ջարդել 1 ամբողջական ձուն, ավելացնել մյուս ձվի դեղնուցը: Ձվերին ավելացնել 0.5 բաժակ շաքարավազ, լավ հարել՝ մինչև թեթև զանգված ստացվի, լցնել մածունը, վանիլի յուղը, խառնել, ապա ավելացնել ալյուրի, փխրեցուցիչի և օսլայի խառնուրդը, թեթևակի հունցել, թողնել 5-6 րոպե հանգստանա: Ջեռոցը միացնել 170*, տապակին յուղաթուղթ փռել, սպիտակուցը հարել: Խմորից պինգ-պոնգ գնդակի չափ գնդիկներ ձևավորել, մի կողմը թաթախել հարած սպիտակուցի մեջ, թավալել շաքարավազի մեջ և, այդ մասը դեպի վեր, շարել ջեռոցի տապակի մեջ: Թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ մինչև այն դեղնի և վրան ճաքեր գոյանան: