Բաղադրատոմս
Կաթնաշոռով թխվածքաբլիթներ
Պատրաստեք կաթնաշոռով թխվածքաբլիթներ հետևյալ բաղադրատոմսով
Կաթնաշոռով թխվածքաբլիթներ շատ համեղ Թխվածքաբլիթ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Ոչ միայն համեղ է, այլ նաև օգտակար: Խնդրեք ձեր երեխային օգնել ձեզ՝ շատ ուրախ կանցնի:

Ինչպես պատրաստել կաթնաշոռով թխվածքաբլիթներ
Կարագը սենյակային ջերմաստիճանի հասցնել: Կարագին ավելացնել 3ճ/գ շաքարավազ ու կաթնաշոռ, հարել: Ավելացնել սոդա, քացախ ու ալյուր: Հունցել ամուր ու մի քիչ կպչուն խմոր: Անհրաժեշտության դեպքում կարելի է ավելացնել մի քիչ ալյուր: Խմորը դնել սառնարան 20-30 րոպե: Հետո մի քիչ սեղմել այն ձեռքերով և գրտնակել 1սմ հաստությամբ: Որպեսզի լավ գրտնակվի, օգտագործեք պոլիէթիլենային թաղանթ: Մի քիչ սեղմեք խմորը, փակեք թաղանթով ու գրտնակեք: Հանեք թաղանթն ու շարունակեք պատրաստել ըստ բաղադրատոմսի: Խմորից գեղեցիկ պատկերներ կտրել, շաքարավազ ցանել, թխել 200 աստիճանում,մինչ կարմրի:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կաթնաշոռով թխվածքաբլիթներ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
780դրամ,
իսկ կալորիականությունը ` 45 կկալ