Բաղադրատոմս
ԿՐՈՒԱՍԱՆՆԵՐ
Պատրաստեք կրուասաններ հետևյալ բաղադրատոմսով
ԿՐՈՒԱՍԱՆՆԵՐ Արևելյան Թխվածքաբլիթ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:

Ինչպես պատրաստել կրուասաններ
Նախորդ երեկոյան շաքարավազը և խմորիչը լավ լուծել կաթի մեջ։ Ալյուրը մաղել, ավելացնել աղը և կաթով և խմորիչով խառնուրդը, խառնել և լավ հունցել խմորը։ Թողնել 40-45 ր. հանգստանա, հետո կրկին լավ հունցել խմորը։ Սեղանի վրա բուսայուղ քսել, գրտնակով կես սմ հաստությամբ կլոր բացել խմորը և դանակով բաժանել 6-8 եռանկյունաձև մասերի։ Փաթաթել կրուասանները լայն կողմից դեպի նեղ մասը, շարել յուղաթղթի վրա, ծածկել ցելոֆանե թաղանթով և դնել սառնարանը։ Առավոտյան տաքացնել ջեռոցը 200 աստիճան, հանել սառնարանից կրուասանները, թողնել սենյակային ջերմաստիճանում 25-30ր., վրան քսել ձվի և կաթի խառնուրդը և 20-25 ր. թխել։ Կարելի է նաև փաթաթելիս խոզապուխտ, պանիր կամ շոկոլադ դնել խմորի մեջ։
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կրուասաններ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
580դրամ,
իսկ կալորիականությունը ` 252 կկալ