ԱՉՄԱ
Պատրաստեք աչմա հետևյալ բաղադրատոմսով
ԱՉՄԱ Վրացական Խմորով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:

Ինչպես պատրաստել աչմա
4 ձուն հարել մինչև փրփրի: Ավելացնել ջուրը, ալյուրը, աղը և ստանալ այնպիսի խմոր, որ հեշտ բացվի: Խմորը բաժանել վեց կամ ութ մասի: Թողնել մի կես ժամ հանգստանա:Մեծ կաթսայով ջուր եռացնել: Սուլուգունին խոշոր քերիչով քերել: Խմորը հնարավորին չափ բարակ բացել: Գցել եռացող ջրի մեջ մեկ-երկու րոպեով:
Հանել և գցել շատ սառը ջրի մեջ: Սառը ջրից հանել քամիչի կամ սրբիչի վրա: Քամվելուց հետո զգուշորեն տեղադրում ենք տապակի մեջ: Կարագը քերել ուղղակի տապակի մեջ, խմորի վրա: Այդպես շարում ենք ևս երեք շերտ, ամեն շերտի վրա քերած կարագ լցնելով: Հետո լցնել պանրի կեսը, կրկին դնել շերտերը` կարագով ծածկելով: Վերջին շերտից առաջ դնել պանրի մյուս կեսը: Կարելի է նաև մի շերտի վրա քսել կարագը, հաջորդի վրա` պանիրը, այդպես ավելի համաչափ և համեղ է: Դնել վերջին շերտը, աչման քառակուսի կամ փախլավաձև կտրատել, վրան լցնել 2 ձվի, կես բաժակ կաթի և 2 ճաշի գդալ մայոնեզի խառնուրդը: Մայոնեզ կարելի է չավելացնել: Կես ժամով դնել ջեռոցի մեջ 180 աստիճանի տակ, ապա կրակն ուժեղացնել մինչև 220 աստիճան մինչև ոսկեգույն կեղև առաջանա: