Բրոկոլիով և պանրով ջեռեփուկ
Պատրաստեք բրոկոլիով և պանրով ջեռեփուկ հետևյալ բաղադրատոմսով
Բրոկոլիով և պանրով ջեռեփուկ շատ համեղ Խմորով ուտեստ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Եվրոպական խոհանոցին շատ հատուկ ուտեստ եքն պատրաստելու` բանջարեղենով ջեռեփուկ: Այս բաղադրատոմսը յուրահատուկ խմորով է պատրաստվում, որի մեջ կաթնաշոռ կա, բանջարեղեններից այսօր բրոկոլին ենք ընտրել, թեև կարելի է ծաղկակաղամբով էլ պատրաստել:

Ինչպես պատրաստել բրոկոլիով և պանրով ջեռեփուկ
Թասի մեջ գցել կաթնաշոռը, լավ տրորել, վրան քերել կարագը, 1 ձու ջարդել, խառնել, ապա մաղել ալյուրը, 0.5 թ.գդ.աղն ու 1 թ.գդ.փխրեցուցիչը, խմոր հունցել, փաթաթել սննդային թաղանթով և 30 րոպեով դնել սառնարանը: Բրոկոլին ծաղկաբույլերի բաժանել, գոլորշու վրա 5 րոպե շոգեխաշել, տեղափոխել ափսեի մեջ, թողնել սառչի: Խմորը հանել ջեռոցից, գրտնակել, փռել 2-3 սմ խորությամբ կաղապարի մեջ, խմորը պատառաքաղով ծակծկել, յուղաթղթի կտոր դնել, որևէ հատիկավոր լցնել, դնել նախապես 200* տաքացրած ջեռոցը, եփել 10-12 րոպե: Թասի մեջ 4 ձու ջարդել, ավելացնել սերուցքը, համեմել աղ ու պղպեղով, հարել: Խմորի վրայից վերցնել հատիկավորներով յուղաթուղթը, խմորի վրա թեթևակի տրորած զիրա շաղ տալ, կաղապարը վերադարձնել ջեռոց, եփել 5 րոպե: Բրոկոլին և բրինզա պանիրը ոչ մանր մասնատել: Կաղապարը հանել ջեռոցից, փոսի մեջ լցնել մասնատած բրոկոլին և պանիրը, սերուցքով սոուսը, կաղապարը դնել ջեռոցը, եփել ևս 25 րոպե, ապա վրան շաղ տալ քերած պինդ պանիրը, եփել ևս 15 րոպե: