ԼԱՀՄԱՋՈՒՆ
Պատրաստեք լահմաջուն հետևյալ բաղադրատոմսով
ԼԱՀՄԱՋՈՒՆ Արևելյան Խմորով ուտեստ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:

Ինչպես պատրաստել լահմաջուն
Խմորիչը, շաքարավազը խառնել, ավելացնել մի քիչ գոլ ջուր, խառնել և դնել տաք տեղ մոտ 20 ր.: Այնուհետև ավելացնել մնացած գոլ ջուրը, ալյուրը, ձեռքով խառնել: Պետք է ստացվի փափուկ խմոր: Խմորի վրա բուսայուղ քսել, ծածկել և դնել տաք տեղ: Թողնել 1 ժամ հանգստանա: Բացելուց հետո խմորը պետք է 2 անգամ աճած լինի: Խմորը կտրտել, փոքրիկ գնդեր պատրաստել: Սեղանի վրա ալյուր ցանել, շարել գնդերը, ծածկել սրբիչով: Սոխը և սխտորը աղալ: Տապակի մեջ հալեցնել կարագը և 2-3 ր. տապակել սոխի և սխտորի խառնուրդը: Կանաչին (մաղադանոսն ու անանուխը) լվանալ, մանր կտրտել: Մաքրել լոլիկների կեղևները, մանր կտրտել: Ապակյա տարայի մեջ խառնել միսը, աղը և պղպեղները, չամանը, կիտրոնի հյութը, լոլիկը, աղացած կանաչ պղպեղը, սոխի ու սխտորի խառնուրդը և կանաչին: Գնդերը գրտնակով բացել 5-8 մմ, վրան բուսայուղ քսել: Դնել ջեռոցի տապակի վրա: Ձեռքով կամ գդալի օգնությամբ տարածել մսի խառնուրդը և դնել ջեռոցը: Լահմաջունը պատրաստ է, երբ եզրերը թեթևակի մգանում են: