Բաղադրատոմս
ՊԱՆՐՈՎ ԲՈՒԼԿԻՆԵՐ
Պատրաստեք պանրով բուլկիներ հետևյալ բաղադրատոմսով
ՊԱՆՐՈՎ ԲՈՒԼԿԻՆԵՐ շատ համեղ Խմորով ուտեստ է:

Ինչպես պատրաստել պանրով բուլկիներ
Կաթսայի մեջ դնել կարագը, աղն ու պղպեղը: Ավելացնել կաթը: Դնել կրակին և պահել վրան, մինչև կարագը հալվի: Եռալուն պես վերցնել և արագ խառնել ալյուրը: Կրկին դնել կրակին, անընդհատ խառնել, մինչև թույլ բովվածքի բույր տարածվի: Վերցնել կրակից, ավելացնել պանիրը քերած վիճակում, խառնել: Մի քիչ հովանալուց հետո մեկ-մեկ ավելացնել ձվերը: Յուրաքանչյուր ձուն կոտրելուց հետո խառնել, մինչև խմորը միատարր դառնա, հետո նոր կոտրել հաջորդը: Տապակին յուղաթուղթ դնել, թեյի գդալի օգնությամբ դնել խմորի գնդիկներ: Թխել 200 աստիճանում մոտ 12 րոպե: Հետո ջերմաստիճանն իջեցնել 180 աստիճան և թխել ևս 12-15 րոպե:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք պանրով բուլկիներ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
910դրամ,
իսկ կալորիականությունը ` 422 կկալ