Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել պապիկի բեղեր

Սոխը աղալ լցնել մսի վրա, աղ ցանել, խառնել: Կաթսայի մեջ լցնել լեչոն: Եթե լեչո չկա, 3-4 լոլիկը մաքրել, եփել կտրատած պղպեղի և սոխի հետ: Աղ, պղպեղ, կանաչի ավելացնել: Վերցնել 8-10 սպագետտի, կիսել: Մսից մի քիչ վերցնել, քյաբաբի պես «քաշել» սպագետտիի վրա: Դնել կաթսայի մեջ: Այդպես մինչև մակարոնները և միսը վերջանան: Շարել այնպես, որ «քյաբաբները» իրար չքսվեն: Վրան կարագի կտորներ դնել: Լցնել այնքան ջուր, որ քյաբաբները ծածկվեն: Կափարիչը փակել և եփել 15-20 րոպե: Մատուցել` վրան կանաչի ցանելով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք պապիկի բեղեր

տավարի միս տավարի միս 500 գրամ

սոխ սոխ 1 գլուխ

սպագետի սպագետի 500 գրամ

լոլիկ լոլիկ

պղպեղ պղպեղ

սոխ սոխ 1 գլուխ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

կանաչի կանաչի

կարագ կարագ 50 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2080դրամ,
իսկ կալորիականությունը ` 138 կկալ