Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել սնկով ջեռեփուկ

Սունկը կտրատել: Սոխը օղակ-օղակ անել, կիսել: Միասին տապակել կարագի մի մասով, համեմել աղով և պղպեղով: Հացի շերտերը մտցնել ձվի մեջ և տապակել: Թավայի մեջ բովել ալյուրը, կարագ ավելացնել, կաթ լցնել և խառնել մինչև համասեռ զանգված ստացվի: Եփել հինգ րոպե: Հովացնել, խառնել սնկին, վրան լցնել հարած ձուն: Տապակած հացը շարել տապակի մեջ, կարելի է փայլաթիթեղ դնել կամ պարզապես յուղել տապակը: Հացի վրա տեղադրել սնկի զանգվածը: Վրան ցանել քերած պանիր և եփել մինչև կարմիր կեղև ստացվի:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սնկով ջեռեփուկ

սունկ սունկ 600 գրամ

սոխ սոխ 1 գլուխ

կարագ կարագ 200 գրամ

ալյուր ալյուր 1 ճաշի գդալ

կաթ կաթ 1 թեյի բաժակ

ձու ձու 2 հատ

հաց բատոն հաց բատոն 1 հատ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2010դրամ,
իսկ կալորիականությունը ` 293 կկալ