Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել թաթարբորակի

Ալյուրը մաղել: Մի փոքր ջրին աղ խառնել, լցնել ալյուրի վրա, խմոր հունցել: Խմորը պետք է թույլ չլինի: Բարակ բացել և փոքր քառակուսիներով կտրել: Ձեռքերն ալյուրոտել, խմորները վերցնել, լցնել սինու վրա, որին ալյուր է ցանված: Կաթսայի մեջ ջուր եռացնել, մի գդալ աղ խառնել, եռացնել: Խմորիկները եփել աղաջրում: Մանր կտրատած սոխը յուղով տապակել, մինչև թափանցիկ դառնա: Խմորները քամել: Ափսեի մեջ լցնել թաթարբորակին, վրան առատ սոխեռած լցնել, մատուցել մածունի հետ: Կարելի է մատուցել նաև առանց սոխի` պարզապես յուղով և մածունով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք թաթարբորակի

ալյուր ալյուր 200 գրամ

սոխ սոխ 2 գլուխ

յուղ յուղ 6 ճաշի գդալ

մածուն մածուն 100 գրամ

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 600դրամ,
իսկ կալորիականությունը ` 74 կկալ