Զատկի փլավ՝ բրնձով, չամիչով և չրեղենով
Պատրաստեք զատկի փլավ՝ բրնձով, չամիչով և չրեղենով հետևյալ բաղադրատոմսով
Զատկի փլավ՝ բրնձով, չամիչով և չրեղենով Հայկական Զատիկի ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Սուրբ Զատկի արարողակարգը, սակայն, կմեկնարկի այսօր երեկոյան: Եկեղեցիներում կմատուցվի պատարագ, և տեղի կունենա ճրագալույցի արարողություն: Պատարագի մասնակիցները պետք է եկեղեցուց ճրագ տուն տանեն, որը, ըստ ավանդության, տունը լույսով և ջերմությամբ է լցնում: Այնպես որ տոնական սեղանի պատրաստությունները արդեն սկսեք: Զատկի սեղանի զարդը, ներկված հավկիթից հետո, իհարկե, տոնական փլավն է:

Ինչպես պատրաստել զատկի փլավ՝ բրնձով, չամիչով և չրեղենով
Բրինձը թրջել աղաջրում, թողնել գիշերը: Չիրն ու չամիչը գոլ ջրով լվանալ, քամել, չորացնել: Յուղը հալեցնել, չամիչը գցել յուղի մեջ, բովել, ավելացնել չիրը: Երբ յուղը ներծծվի, կրակն անջատել: Կաթսայի տակ լցնել բրնձի մի մասը, ավելացնել չրեղենը: Կրկին լցնել բրնձի մնացած մասը, դնել յուղը, չրեղենի ու չամիչի մնացած մասը ևս ավելացնել: Եփել այնքան մինչև բրինձը եփվի, և գունագեղ փլավը պատրաստ է: